Բաժիններ՝

Այս իտալական աղանդերը կդառնա Ձեր ամանորյա սեղանի զարդը

Շուտով Նոր Տարի է և եթե Դուք հոգնել եք ավանդական աղանդերներից և ցանկանում եք զարմացնել Ձեր հյուրերին, առաջարկում ենք պատրաստել հանրահայտ իտալական աղանդեր «Սեմիֆրեդո»:

Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում.

Կալորիականություն – 313 կկալ
Սպիտակուցներ – 5 գ
Ճարպեր – 23.1 գ
Ածխաջրեր – 21.9 գ

Բաղադրիչներ

1. Ձվի սպիտակուց – 200 գ
2. Ձվի դեղնուց – 200 գ
3. Շաքարի փոշի – 200 գ
4. Շաքարավազ – 200 գ
5. Ջուր – 100 մլ
6. Սերուցք (38 տոկոսանոց) – 1 լ
7. Նուշ – 100 գ

Պատրաստման եղանակը.

1. Սենյակային ջերմաստիճանի սպիտակուցը մեծ արագությամբ հարել շաքարի փոշու հետ՝ մինչև լավ պնդանալը: Հետո հարել սերուցքը՝ մինչև պինդ զանգված ստանալը և դնել սառը տեղ:

2. Եփել օշարակ, 100 գ շաքարավազը լցնել սոտեյնիկի մեջ, ավելացնել ջուրը և դնել միջին կրակի վրա: Այստեղ պետք կլինի ջերմաչափ. երբ օշարակը սկսի եռալ, պետք է չափել ջերմաստիճանը, և հենց այն հասնի 112 աստիճանի, օշարակը պետք է վերցնել կրակի վրայից:

3. Հարել դեղնուցները ոչ բարձր արագությամբ, մոտ 3 րոպե: Հետո, շարունակելով հարելը, շատ բարակ շիթով ավելացնել օշարակը: Երբ ամբողջ օշարակը կլցվի, թողնել, որ հարիչը շարունակի աշխատել. խառնուրդը պրոցեսի ընթացքում պետք է սառչի:

4. Չոր թավայի մեջ լցնել նուշը և մնացած 100 գ շաքարավազը և դնել միջին կրակի վրա: Ժամանակ առ ժամանակ խառնելով, սպասել, մինչև շաքարավազը հալվի և հավասարաչափ պատի նուշը: Թողնել, որպեսզի նուշը սառչի, որից հետո մանրացնել բլենդերի օգնությամբ:

5. Մեծ թասի մեջ լցնել դեղնուցի և օշարակի խառնուրդը և վրան լցնել մանրացված նուշը: Զգուշությամբ խառնել սիլիկոնե բահիկով` աստիճանաբար ավելացնելով նուշը. հակառակն անել չի կարելի, դեղնուցը կարող է նստել: Կամաց-կամաց ավելացնել նաև հարած սպիտակուցը և նույն ձևով խանել:

6. Զգուշությամբ հարել հարած սերուցքը: Պետք է ձեռքով խառնել այնպես, ինչպես բահիկով՝ ներքևից վերև: Արդյունքում ստացվում է շատ նուրբ զանգված:

7. Ստացված զանգվածը պետք է լցնել կաղապարների մեջ և դնել սառնարանը 1.5-2 ժամ:

8. Ափսեի մեջ դնել Սեմիֆրեդոյի 1 չափաբաժին, վրան լցնել մանրացված նուշ: Աղանդերը կարելի է զարդարել հարած սերուցքով և ուտելի ծաղիկներով, հատապտուղներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս