Բաժիններ՝

Ուշադրություն. որոնվում է Ալֆրեդ Հովհաննիսյանը

Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում է ակտիվ միջոցառումների իրականացումը՝ 71-ամյա Ալֆրեդ Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 1944 թվականին ծնված Ա.Հովհաննիսյանը 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

1944 թվականին ծնված Երևան քաղաքի բնակիչ Ալֆրեդ Աբելի Հովհաննիսյանն ունի 163-167 սմ հասակ, միջին կազմվածք, փոքր-ինչ նիհարավուն դեմք։ Ալեհեր տղամարդու ձեռքերից մեկի ուսային հատվածում կա այրվածքի 3 սպի, կույր է: Տանից դուրս գալու օրը՝ օգոստոսի 7-ին, նրա հագին եղել է շագանակագույն տաբատ, մուգ մոխրագույն վերնաշապիկ՝ դիմացի հատվածում գունավոր կետանախշերով, շագանակագույն հողաթափեր:

1482239033671

Ովքեր ճանաչում են նշված անձին, տեսել են կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս