Բաժիններ՝

Զախարովան հայտարարել է Անդրեյ Կառլովի լուսանկարի պատճառով իր Facebook-յան էջի ժամանակավոր արգելափակման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Facebook-ի իր էջը արգելափակվել է սոցցանցի ադմինիստրացիայի կողմից անհայտ պատճառներով, հայտնում է RT-ն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ի գիշերը Զախարովան Facebook-ի իր էջում հրապարակել էր լուսանկար, որտեղ պատկերված էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը՝ սպանությունից բառացիորեն րոպեներ առաջ։

Լուսանկարում պատկերված էր ռուս դեսպանը, որի հետևում կանգնած էր թուրք մարդասպանը։ Լուսանկարի վրա առկա էր հետևյալ գրությունը. «Ես չեմ սիրում, երբ մեջքին կրակում են»: Այդկերպ նա մեջբերել էր Վլադիմիր Վիսոցկու «Ես չեմ սիրում» երգի բառերը։

«Facebook-ի ադմինների կողմից իմ օգտահաշվից սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի լուսանկարի հեռացումը ոչ թե գրաքննության ակտ է, այլ տեղեկատվական դիվերսիա։ Տեղյա՞կ է արդյոք ընկերությունը, թե ովքեր են այդ ադմիններն ու ինչ նպատակներ են հետապնդում»,- գրել է Զախարովան սոցցանցում։

Ներկայումս նրա էջում դարձյալ հայտնվել է Անդրեյ Կառլովի լուսանկարը։
Ավելի վաղ որոշ օգտատերեր վրդովվել էին, որ Զախարովայի հրապարակած նկարը ավելի շատ նման է մեմի և դեմոտիվատորի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս