Բաժիններ՝

«Յուվենթուսը» երկարաձգեց պայմանագիրը Լեոնարդո Բոնուչիի հետ

Բյանկոներների պաշտպանությունն առաջվա նման ամուր կլինի:
Երկուշաբթի «Յուվենթուսը» հայտարարել է պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ մեկ մրցաշրջանով պայմանագրի երկարաձգման մասին: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021թ.:

Բոնուչին թուրինյան ակումբի կազմում հանդես է գալիս 2010թ. ամառվանից: Նա անցկացրել է 291 խաղ և դարձել է 19 գոլի հեղինակ:
«Յուվենթուսում» Բոնուչին դարձել է Սկուդետոյի հնգակի մրցանակակիր, նվաճել է երկու Գավաթ և երեք Սուպերգավաթ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս