Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա, կա սպանված
1 մարդ սպանվել է, ևս 2-ը տուժել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Դեպքը տեղի է ունեցել Բիբրիխ շրջանում։ Հրաձգության հեղինակը հեռացել է դեպքի վայրից։ Ոստիկանությունը որոնողական աշխատանքներում ներգրավել է հավելյալ ստորաբաժանումներ և ուղղաթիռ։
Հանցագործության դրդապատճառները դեռևս հայտնի չեն։