Բաժիններ՝

Մերկելը Բեռլինի ողբերգությունն անվանել է ահաբեկչություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում կատարված ողբերգության հետ։ Նա դեպքն անվանել է ահաբեկչություն և հայտարարել է, որ դա իրականացվել է մարդու կողմից, որը Գերմանիայից ապաստան էր խնդրել։

Գերմանիայի կառավարության ղեկավարը ցավակցել է զոհերի հարազատներին ու շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, փրկարարներն ու հետաքննությանը։

Մերկելը վստահեցրել է, որ մեղավորները պատժվելու են։
«Մենք չենք ցանկանում հրաժարվել սուրբծննդյան տոնավաճառից, չենք ցանկանում ապրել վախի մեջ։ Մենք ցանկանում ենք ապրել ազատ և բաց»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ դեպքի հետևանքով մահացել է 12 մարդ, 50-ը վիրավորվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս