Բեռլինում ամբոխի մեջ մխրճված բեռնատարը կարող էր վարել պակիստանցի փախստական. Welt
Բեռնատարի վարորդը, որը մխրճվել էր Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, կարող էր լինել պակիստանցի փախստական, իր կայքում գրում է գերմանական Welt թերթը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ կասկածյալը Գերմանիային ապաստան ստանալու խնդրանքով դիմել էր 2016թ. փետրվարի 16-ին։
Թերթը գրում է, որ նա հայտնի է եղել ոստիկանությանը, քանի որ կապված է եղել կրիմինալի հետ։ Ընդ որում՝ տեղեկություններ չկան, որ տղամարդը կապեր է ունեցել արմատական խմբավորումների հետ։