Բաժիններ՝

Լավրովը հայտնել է Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության նպատակը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության նպատակը եղել է Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորմանը վնասելը, հայտնում է RIA Novosti-ն։

«Ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում, մենք համոզված ենք, որ նրանց հիմնական նպատակը, ովքեր մտածել են այդ բարբարոսական արարքը, եղել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին խոչընդոտելը»,- ասել է նա։

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ դա արվել է այն բանի համար, որ խոչընդոտվի

Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը։
«Դա տեղի չի ունենա»,- հավելել է Լավրովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս