Բաժիններ՝

ՄԱԿ-ն ահազանգում է Աֆղանստանում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին

Աֆղանստանում ավելի քան 580 հազար մարդ է դարձել ներքին փախստական 2016թ․ դեկտեմբերի 18-ի դրությամբ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունները համակարգող վարչության զեկույցում, որը զբաղվում է Աֆղանստանում միջազգային օգնության համակարգմամբ։

Հաշվի առնելով անցած տարիների ներքին փախստականների ընդհանուր թիվը, որոնք ստիպված են եղել պատերազմի, սովի ու ավերածությունների պատճառով դառնալ փախստականներ, ավելացել է՝ հասնելով մինչև 2 միլիոնի։

ՄԱԿ ԱԽ-ի զեկույցում ասվում է, որ 2016թ․ կտրուկ ավելացել է կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման իսլամիստների միջև ռազմական բախումները։ 2015թ․ համեմատությամբ բախումների թիվն աճել է 22 տոկոսով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է այն ժամանակից ի վեր, երբ ՄԱԿ-ը սկսել է վերլուծել երկրում ստեղծված իրավիճակը։
Նման անալիզ կատարվում է 2007 թվականից։

Թեև բանակին հաջողվել է պահել նահանգների բոլոր կենտրոնները, «Թալիբանը» նորանոր նահանգներ է նվաճում։ Աշնանն ուժեղացել են հարձակումները 4 շրջանային կենտրոնների վրա։ Բացի այդ՝ զինյալները փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել երկրի խոշորագույն տրանսպորտային հանգույցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս