Բեռլինի ողբերգության վայրում հատուկ գործողությունն ավարտված է
Փրկարարներն ավարտել են Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում հատուկ գործողությունը, որտեղ բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով մահացել էր 9 մարդ, հայտնում է Բեռլինի ոստիկանությունն իր Тwitter-ում։
«Բեռլինի փրկարարներն ավարտել են իրենց առաքելությունը Բրայդշայդպլացում։ 45 վիրավոր, ներառյալ՝ ծանր վիրավորները, ուղարկվել են բեռլինյան հիվանդանոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
CNN-ը, հղում կատարելով Գերմանիայի հետախուզական ծառայություններում իր աղբյուրին, հայտնում է, որ ոստիկանությունը դեպքը դիտարկում է որպես ահաբեկչություն։
Ներկայումս Գերմանիայի ոստիկանությունը դեռ չի հաստատել ահաբեկչության վարկածը և տվյալներ չի ներկայացրել վարորդի մասին։
Ոստիկանությունը ձերբակալել է բեռնատարի ենթադրյալ վարորդին։