Բաժիններ՝

«Պուտինը չարիք է, և ռուսները մեղավոր են աշխարհի շատ կիբեր հարձակումների չարիքի մեջ». կոնգրեսական

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանրայնորեն քննադատել է ամերիկյան հատուկ ծառայությունների վերլուծությունները ռուսական կիբեր հարձակումների մասին, ի տարբերության գործող վարչակազմի: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Ամերիկյան ժողովուրդը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչ են ասում մեր հատուկ ծառայությունները, եթե, իհարկե, մեր հատուկ ծառայություններին՝ Կենտրոնական հետախուզական վարչությանը, Հետաքննությունների դաշնային բյուրոյին և մնացածներին, ուր աշխատում են արհեստավարժ մասնագետներ, ներառյալ հանրապետականներ, ավելի շատ են վստահում, քան ռուսներին»

Դեմոկրատներն ու որոշ հանրապետականներ քննադատում են Թրամփի ժխտողականությունը՝ նշելով, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա պետք է հենվի հատուկ ծառայությունների վրա: ABC-ին տված հարցազրույցում դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ասում է, որ ռուսական ներգրավվածության շարունակական ժխտումը վնասում է ոչ միայն երկրին, այլ նաև նորընտիր նախագահին:

«Նա վնասում է ինքն իրեն և իր երկիրը կառավարելու կարողությանը, երբ դառնա նախագահ: Ինչ որ պահի մենք կհանգենք ազգային անվտանգության ճգնաժամի»,- ասել է Շիֆը:

«Կարծում եմ` Պուտինը չարիք է, և ռուսները մեղավոր են աշխարհի շատ կիբեր հարձակումների չարիքի մեջ»,- ասում է հանրապետական կոնգրեսական Փիթեր Քինգը:

Սակայն հանրապետականները նաև ընդգծում են, որ Օբամայի վարչակազմը մատնանշում է ռուսներին, բայց չի տրամադրում ռուսական կիբեր հարձակման մասին ապացույցները:

«Եթե կան ապացույցներ, ցույց տվեք: Դեռ ոչինչ չեն տրամադրել»,-ասում է կոնգրեսական Քինգը։

«Մենք կտրամադրենք այն ապացույցները, որոնք չեն վնասի մեր աշխատանքին և աղբյուրներին: Սակայն անկեղծ ասած, երբ խոսում ենք կիբեր հարձակումների մասին, ապա հասկանալի է, որ շատ նյութեր գաղտնի են»,-ասել է նախագահ Օբաման:

Ակնհայտ է, որ անկախ եղած ապացույցներից, ռուսական կիբեր հարձակումներին արձագանքելն ու ԱՄՆ-ի կիբեր անվտանգության հետ կապված հարցերն ընկնում են Թրամփի ապագա վարչակազմի ուսերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս