Բաժիններ՝

Ընտրիչների կոլեգիան կքվեարկի Թրամփի ռեկորդային ցածր ժողովրդականության ֆոնին. NYT

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ում ընտրիչների կոլեգիայի անդամները կանցկացնեն իրենց եզրափակիչ քվեարկությունը ԱՄՆ բոլոր նահանգների մայրաքաղաքներում և Կոլումբիա դաշնային շրջանում։

Սակայն, չնայած ընտրություններում հաղթանակին, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության մակարդակը ընտրիչների շրջանում համեմատաբար բարձր չէ։ Նա զբաղեցնում է 46-րդ տեղը ընտրիչների 58 ձայների արդյունքով ԱՄՆ ողջ պատմության մեջ և 47-րդ տեղը համընդհանուր քվեարկության արդյունքներով, գրում է The New York Times-ը։

Ընտրիչները կքվեարկեն նաև ԱՄՆ փոխնախագահի թեկնածության օգտին։
Նշվում է, որ ընտրիչները կարող են չքվեարկել իրենց նահանգներում հաղթած թեկնածուի օգտին։ 23 նահանգներում ու Կոլումբիա դաշնային շրջանում գործում են տեղի օրենքները, որոնք պահանջում են ընտրիչներից քվեարկել իրենց կուսակցությունների թեկնածուների օգտին։ Նրանք, որոնք խախտում են այդ օրենքները, համարվում են «անազնիվ ընտրիչներ» և որոշ նահանգներում կարող են տուգանվել կամ անգամ փոխարինվել նորերով։
Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ նվազագույնը 270 ձայն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս