«Դա ավելի շատ գավառականության նշան է». Լարիսա Ալավերդյանը՝ Լևոն Տեր-պետրոսյանի ելույթի մասին

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը առնվազն նշանակում է քաղաքական իրավիճակից անտեղյակություն: Անդրադառնալով դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Սա նահանջողական  քաղաքական դիրքորոշում է, որը նա ունեցել է դեռևս 90-ական թվականներին… Դա ավելի շատ գավառականության նշան է, որովհետև աշխարհաքաղաքական փոփոխությունները հաշվի չառնել և 25 տարի նույն քաղաքականությունը կրկնել՝ դա առնվազն նշանակում է քաղաքական իրավիճակից անտեղյակություն»,- շեշտեց նա:  Ըստ Ալավերդյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար չկա Արցախի և Հայաստանի միջև տարբերություն, այդ երկրները ուղղակի ցանկանում են լուծել հայկական հարցը:

Ալավերդյանի կարծիքով, 2016 թվականը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը հարազատ է իր գաղափարախոսությանը:

«2016 թվականն ապացուցեց, որ ժողովուրդը հարազատ է այն գաղափարախոսությանը, որը վերաբերում է թե Արցախին, թե  Հայաստանին: Այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարացման և Արցախի ազատագրման հարցերում: 2016 թվականի ապրիլին դա ապացուցեց նոր սերունդը»,- ընդգծեց Ալավերդյանը:

Տեսանյութեր

Լրահոս