Բաժիններ՝

Փորձագետները Քեմբրիջի համալսարանի գիտական ֆորումին մեղադրել են Կրեմլի հետ կապեր ունենալու մեջ. FT

Հետախուզական գործունեության հարցերով մի խումբ փորձագետներ, այդ թվում՝ MI-6-ի նախկին տնօրենը, դադարեցրել են շփումները Քեմբրիջի համալսարանի իրենց գործընկեր գիտնականների հետ, գրում է The Financial Times-ի լրագրող Սեմ Ջոնսը։

MI-6-ի նախկին ղեկավար Ռիչարդ Դիարլավը, առաջատար պատմաբան Փիթեր Մարթլենդը, ինչպես նաև Սթիվեն Հալփերը՝ նախկինում Նիքսոնի, Ֆորդի և Ռեյգանի ավագ խորհրդականը, դադարել են մասնակցել հետախուզության հարցերով Քեմբրիջի սեմինարի աշխատանքին։

Հալփերն ասել է, որ հեռացել է «կազմակերպության վրա ռուսական անընդունելի ազդեցության» պատճառով։

Թերթը գրում է, որ սըր Ռիչարդն ու նրա գործընկերները կասկածում են, որ էլեկտրոնային գրքերի՝ վերջերս ստեղծված Veruscript հրատարակչությունը կարող է լինել ռուսական հատուկ ծառայությունների գործունեության շղարշը։

Հոդվածում նշվում է, որ վերջիններս մտավախություն ունեն, թե Ռուսաստանն այդ սեմինարը կօգտագործի որպես անթերի վարկանիշ ունեցող հարթակ, որպեսզի գաղտնի ստանա բանավեճերը ու կարծիքները պաշտպանության ու անվտանգության վերաբերյալ։
Թերթն ընդգծում է, որ չի կարողացել ապացույցներ գտնել այդ մասին անկախ աղբյուրներում, իսկ հարցվածները իրենց պնդումները չեն հաստատել կոնկրետ փաստերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս