Դոնբասում իրավիճակը սրվել է. սպանվել է ուկրաինացի 6 զինվորական
Նախորդ օրերին Դոնբասում սպանվել է ուկրաինացի 6 զինվորական, ևս 20-ը վիրավորվել է, հայտնել է Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Ստեպան Կուբիվը Բրյուսելում, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Նախօրեին Դոնեցկի մարզի Սվետլոդարսկ բնակավայրի մոտ Ուկրաինայի զինված ուժերը լուրջ կորուստներ են կրել՝ տարբեր գնահատականների համաձայն՝ 5-ից մինչև մի քանի տասնյակ զոհ։
Կիևի տեղեկություններով՝ անջատողականները կորցրել են մոտ 20 մարդ, 30-ը վիրավորվել է։