Բաժիններ՝

Ուզում եմ, որ տանը շատ հաց լինի, որ մամաս չնեղվի. Հրազդանում անչափահաս երեխաները մոր հետ փողոց են ավլում. news.am

Սուսան Գալստյանն իր բազմանդամ ընտանիքի հետ միասին ապրում է Հրազդան քաղաքում` սոցիալապես շատ ծանր պայմաններում: 40-ամյա կնոջ խնամքի տակ են գտնվում թոշակառու մայրը, ի ծնե հաշմանդամ քույրը, ամուսինն ու 5 անչափահաս երեխաները: Տան միակ աշխատողը Սուսանն է: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ դպրոցն ավարտելուց հետո միշտ աշխատել է, սկզբից կարի ֆաբրիկայում, հետո ամուսնանալուց եւ երեխաներ ունենալուց հետո նրանց պահելու համար սկսել է փողոցները մաքրել: Այսօր էլ նույն գործն է անում: Երեխաներից մեծը 13 տարեկան է, փոքրը` 1,6 տարեկան:

«Առավոտից դուրս եմ գալիս, փողոցներն եմ մաքրում, որ իմ էրեխեքի գոնե հանապազօրյա հացը հասցնեմ, բայց արդեն էնքան պարտքեր են կուտակվել, որ ճնշում են: Ճիշտ ա, հաշմանդամ քրոջս թոշակ են տալիս, մայրիկս էլ է թոշակառու, նպաստ, աշխատավարձ ստանում էի ու գոնե ծերը ծերին հասցնում էի, բայց մամայիս հիվանդության պատճառով ընկա վարկերի տակ ու չկարողացա մուծեմ: Հիմա աշխատավարձիս քարտն են կալանքի տակ առել ու էլ չգիտեմ ինչ անեմ»,- NEWS.am-ին պատմեց Սուսանը:

Սուսանի 9-հոգանոց ընտանիքի ամբողջ բեռը միայն նրա ուսերին է: Ամուսինը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել, կոշկակար է, բայց համարյա գործ չի ունենում: Սուսանի 3 երեխաները դպրոց են հաճախում, բայց հանգստյան օրերին եւ ազատ ժամերին հատկապես մեծ տղաները մոր հետ փողոց են դուրս գալիս եւ ավել անում մոր հետ. «Ես շատ եմ նեղվում, որ մամաս աշխատում ա, դրա համար նրա հետ գնում եմ, որ շուտ պրծնենք ու գանք: Շատ եմ ուզում, որ մեր տանը շատ հաց լինի, որ մամաս չնեղվի: Ես տենում եմ, ոնց ա ինքը չարչարվում ու շատ եմ խղճում»,-ասաց տղաներից Հարութը, ով ամենաշատն է փողոց դուրս գալիս:

unnamed-3

NEWS.am-ի այցի ժամանակ բոլոր երեխաները վերարկուներով էին նստած: Բնակարանը գրեթե չի ջեռուցվում: Արդեն երեք տարի կուտակած պարտքի պատճառով բնակարան գազամատակարարում չի իրականացվում: Ստիպված երբեմն էլեկտրական ջեռուցիչ են միացնում. «Ժամանակ է լինում, մի ամբողջ թոշակ լույսի համար ենք վճարում: Գնում եմ խանութից նիսյա եմ անում, ստանում տանում տալիս, որ գոնե ցամաք հացը հասցնեմ: Էս պահին, հավատացեք, տանը ոչինչ չկա, պիտի գնամ խանութ տենամ ինչ կտան, որ բերեմ»,-նշեց Սուսանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս