ՀԱՊԿ ղեկավարները Սանկտ Պետերբուրգում կքննարկեն ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու հարցեր
ՀԱՊԿ ղեկավարները Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կայանալիք նիստում կքննարկեն ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու հարցեր, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
«ՀԱՊԿ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահները կքննարկեն դաշնակցային համագործակցության արդիական հարցեր, նրա ընթացիկ գործունեության ապահովումը։
Ծրագրվում է կարծիքներ փոխանակել գլոբալ ու առևտրաշրջանային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ ահաբեկչական ու ծայրահեղական սպառնալիքների հակազդման, թմրանյութերի ու զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարի թեմատիկան»,- ասված Է հաղորդագրության մեջ: