Բաժիններ՝

Տրանսպորտի և կապի նախարարի ասուլիսը կազմակերպվել է իր անձնական միջոցներով և արժեցել է 888 հազար դրամ

Այսօր տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի ասուլիսը կազմակերպվել էր «Մարիոթ» հյուրանոցում: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներով է այստեղ կազմակերպվել ասուլիսը և հյուրասիրությունը, և ինչո՞ւ նախարարությունում չի կազմակերպվել: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ սա ինքը վարձակալել է իր անձնական միջոցներով, այն արժեցել է մոտ 888 հազար դրամ: Այդպես են արել, որ այստեղ ավելի «ազատ» մթնոլորտ լինի, և, որովհետև «նախարարությունում այդքան մարդ չէր տեղավորվի»:

Լրագրողի ճշտող հարցին, թե՝ ո՞րն է այդ դեպքում ձեր նախարար աշխատելու մոտիվացիան, եթե ձեր մի աշխատավարձն եք ներդնում նման միջոցառման վրա, նախարարն այսպես պատասխանեց.

«Ես հասել եմ բիզնես հաջողությունների իմ աշխատանքային գործունեության ընթացքում և հնարավորություն եմ ստացել իմ գիտելիքները նաև պետական պաշտոնում ներդնել»:

vahan-martirosyan-2

Տեսանյութը՝ առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս