Թրամփը չի պատկերացնում՝ ինչպես ղեկավարել գերտերությունը. ԶԼՄ-ներ
Չինական Global Times տաբլոիդի կարծիքով՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նվազագույն պատկերացում իսկ չունի՝ ինչպես ղեկավարել գերտերությունը։
«Թրամփը իրեն որպես նախագահ չի պահում, որը մոտ ժամանակներս պետք է գլխավորի Սպիտակ տունը։ Նա նվազագույն պատկերացում իսկ չունի, թե ինչպես պետք է ղեկավարի պետությունը»,- ասվում է թերթի հոդվածում, որը համարվում է կառավարության տեսակետը հայտնող պարբերական։
Պարբերականը նշում է, որ քանի որ Թրամփը դեռ ձեռնամուխ չի եղել իր անմիջական պարտականությունների կատարմանը, Չինաստանը պահպանում է հանգիստ վերաբերմունք նրա սադրիչ նկատողությունների նկատմամբ, սակայն Պեկինը երդմնակալությունից հետո մտադիր չէ ցուցաբերել զսպվածություն։
Հոդվածում նշվում է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վատացումը միանգամայն իրական է, եթե Թրամփը շարունակի նման քաղաքականություն վարել։