Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը 1 մլն դոլար է խոստացել քուրդ կին զինյալին սպանելու համար

Al Arabiya-ն հայտնում է, որ ԴԱԻՇ-ը սոցցանցերի միջոցով կոչ է արել Եվրոպայում իր համախոհներին սպանել ծագումով քուրդ դանիացի մի աղջկա՝ Ջոաննա Փալանիին, որը կռվում է ահաբեկչական կազմակերպության դեմ։ Աղջկան սպանելու դիմաց ԴԱԻՇ-ը 1 միլիոն դոլար է խոստացել վճարել։

Աղջիկը պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում՝ քրդերի կողմից։

23-ամյա Փալանիի դեմ Կոպենհագենի քաղաքային դատարանը վճիռ էր կայացրել դանիական օրենսդրությունը խախտելու և քրդերի կողմից ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար։

Ավելի վաղ աղջիկը հայտարարել էր, թե ԴԱԻՇ-ի զինյալներին «շատ հեշտ է սպանելը»։

kin-daish

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս