Բաժիններ՝

Հորդանանում սպանվել են զբոսաշրջիկների վրա հարձակված զինյալները

Հորդանանում ուժայինները ոչնչացրել են 4 ահաբեկչի, որոնք հարձակումներ են իրականացրել զբոսաշրջիկների վրա Էլ-Կարակ քաղաքում, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները։

Զինյալները թաքնվել էին խաչակիրների հին ամրոցում քաղաքում հրաձգությունից հետո։ Դեպքի հետևանքով սպանվել է 10 մարդ, ներառյալ՝ կանադացի մի զբոսաշրջիկի և 4 ոստիկանի։

Վիրավորվել էր մոտ 30 մարդ։ Ոստիկանները զենք և մահապարտի գոտիներ են առգրավվել զինյալների թաքստոցից։

Զինյալները զբոսաշրջիկներին նախօրեին պատանդ էին վերցրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս