Ինչպես փոխել կյանքը և ճակատագիրն Ամանորյա գիշերը
Ամանորը ցանկությունների կատարման և երջանիկ փոփոխությունների ժամանակն է: Հենց Ամանորյա գիշերը կարելի է արմատապես դեպի լավը փոխել կյանքը և ճակատագիրը:
Ինչպե՞ս փոխել կյանքը դեպի լավը Ամանորին:
Այն բանի համար, որպեսզի կյանք թողնեք դրական փոփոխություններ, Ձեզ անհրաժեշտ է.
1. Ամբողջ տարվա Ձեր անհաջողությունների ցուցակը:
2. Մաքուր նոր ափսե:
3. Սև մոմ:
4. Փոքրիկ մաքուր թղթի կտոր:
5. Գրիչ:
6. Կրակայրիչ:
7. Մեկ բաժակ Ձեր սիրած ըմպելիքից:
Վաղօրոք ափսեի վրա տեղավորեք սև մոմը և պատրաստեք այն բաների ցուցակը, ինչից ուզում եք ազատվել: Մինչև տոնական կեսգիշեր, դրանից 5 րոպե առաջ այրեք մոմը և հիշեք այն բոլոր վատ բաները, ինչ Ձեզ հետ պատահել է:
Պատկերացրեք, որ բոլոր անհաջողությունները Ձեզանից ընդմիշտ հեռանում են: Այրեք ցուցակը սև մոմի կրակով՝ ասելով, որ հին տարին կտանի բոլոր անհաջողությունները, իսկ նորը թույլ կտա ապրել նորովի: Դրեք մոմը պատուհանագոգին և թողեք, որ մինչև վերջ այրվի:
Դրանից հետո ուղիղ կեսգիշերին բաժակը լցրեք Ձեր սիրած ըմպելիքով, մաքուր թղթի վրա գրեք. «Չարը գնաց, ամեն ինչ բարի է»: Այրեք թուղթը բաժակի վրա և խմեք ըմպելիքն այրված թղթի մոխրի հետ: Դրանով կսկսվի նոր էներգետիկ ծրագիր, և Ձեր կյանքը կփոխվի դեպի լավը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը