Բաժիններ՝

«ԱՄՆ-ն Օբամայի ժամանակ կորցրեց համաշխարհային առաջատարի դերը». Մակքեյն

ԱՄՆ-ն Բարաք Օբամայի նախագահության ժամանակ կորցրեց համաշխարհային առաջատարի դերը, CNN-ի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության սենատոր, զինված ուժերի հարցերով կոմիտեի ղեկավար Ջոն Մակքեյնը։

Որպես իր խոսքերի հաստատում՝ նա թվարկել է Սիրիայում ստեղծված վիճակը, չինական ռազմածովային ուժերի կողմից ամերիկյան ստորջրյա անօդաչու սարքի հայտնաբերումը և ամերիկյան քաղաքական կառույցների վրա ցանցահենային հարձակումները նախագահական ընտրություններից առաջ։

«Երբ մենք կանգնում ենք մի կողմ և հետևում, թե ինչ է տեղի ունենում, դա համաշխարհային իրավակարգի հնարավոր խախտման նշան է, որը սահմանվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- հայտարարել է սենատորը։
Մակքեյնի խոսքով՝ դա տեղի է ունենում «ԱՄՆ-ի առաջատար դերի ամբողջական խաթարման պատճառով»։

«Նախագահը չունի ո՛չ ռազմավարություն, ո՛չ քաղաքական մոտեցում տարբեր կիբերհարձակումների նկատմամբ, որոնք, հնարավոր է, խախտել են Ամերիկայում ընտրությունների ընթացքը»,- ընդգծել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս