Լևոն Արոնյանը 8-րդն էր London chess classic-ում
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պարտությամբ ավարտեց Լոնդոնի մրցաշարը: London chess classic մրցաշարի վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Թոփալովն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, սակայն պարտիայի 53-րդ քայլին հայ շախմատիստը պարտվեց:
Արոնյանը 9 հնարավորից հավաքեց 4 միավոր և 8-րդ տեղում է 10 մասնակիցների շարքում: Մրցաշարի հաղթող դարձավ Ուեսլի Սոն, ով 9 հնարավորից հավաքեց 6 միավոր: