Բաժիններ՝

Վարշավայում այսօր բողոքի ցույցեր են նախատեսվում

Ողջ Լեհաստանից Վարշավա են ուղևորվում ոստիկանության մոտ 500 աշխատակիցներ, հայտարարել է Վարշավայի ոստիկանության մամուլի քարտուղար Մարիուշ Մրոզեկը, տեղեկացնում է Լեհական ռադիոն:

Նշվում է, որ ոստիկանները մայրաքաղաք են ուղևորվում այսօր Վարշավայում կայանալիք բողոքի ակցիայի պատճառով, որը պետք է տեղի ունենա Սահմանադրական դատարանի և ֆուտբոլային մարզադաշտի հարևանությամբ:

Ոստիկանությունից ընդգծել են, որ ցույցի սպասարկման համար անհրաժեշտ է 700 իրավապահ:

Նախօրեին Վարշավայում ցուցարարները արգելափակել էին խորհրդարանը: Ավելի վաղ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների խումբը կաթվածահար էր արել խորհրդարանի աշխատանքը Սեյմի այս տարվա վերջին նիստում:

Ընդդիմադիրները դեմ են հանդես եկել լրագրողների մասին օրենքի փոփոխությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս