«Նույնիսկ Սերժ Սարգսյանը կարող է տեղավորվել ՀԱԿ սկզբունքների մեջ». Վահագն Խաչատրյան

ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած սկզբունքների շրջանակներում ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլորի հետ։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը։

«Եթե մարդ կա, որ իր սկզբունքները դնում է նույն հայտարարված մեր սկզբունքների շրջանակում և պատրաստ է դա իրականացնել, ինչո՞ւ ոչ»,- ասաց Վ.Խաչատրյանը։

Թե որքանո՞վ կարող է այսօր քաղաքականություն վերադարձող Գագիկ Ծառուկյանը վստահելի գործընկեր լինել, Վ.Խաչատրյանը նշեց, որ դա ինքը պետք է որոշի։ Բացառելով Սերժ Սարգսյանի հետ իշխանություն կիսելու հնարավորությունը՝ Վ.Խաչատրյանը համաձայնեց, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը կարող է տեղավորվել ՀԱԿ սկզբունքների մեջ. «Ավելի լավ, թող տեղավորվի։ Այդ դեպքում մենք կօգնենք այդ ծրագիրն իրար հետ անելու, որ նշանակում է խաղաղություն։ Ղարաբաղի հարցի հետ կապված, եթե ինքը լուծում է առաջարկում, որը մեր սկզբունքներին դեմ չի, մենք պատրաստ ենք իրեն աջակցել»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս