Թուրքիայի Մալաթիա քաղաքում ահաբեկչության վտանգ կա
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/turqia-1.jpg)
Թուրքիայի Կայսերի քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակումից հետո նոր ահաբեկչության ահազանգ է ստացվել Մալաթիայում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հաղորդում է ստացվել երկու կասկածելի ավտոմեքենայի մասին, որոնց նկատմամբ իրավապահ մարմիններին հորդորել են լինել խիստ զգուշավոր: Ոստիկանությունն ուժեղացրել է Մալաթիա մտնող և դուրս եկող մեքենաների նկատմամբ հսկողությունը: