Թուրքերը ահաբեկչությունից հետո հարձակվել են քրդամետ կուսակցության գրասենյակի վրա
Թուրքիայի Կայսերի քաղաքում քաղաքացիները փորձել են հարձակում իրականացնել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի շենքի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական &laqu o;Հուրիեթ» պարբերականը:
Քաղաքում վաղ առավոտյան տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մի խումբ անձինք ցանկացել են մտնել կուսակցության գրասենյակի շենք: Ոստիկանությունը դժվարությամբ կարողացել է հետ մղել հավաքվածներին` թույլ չտալով նրանց մտնել գրասենյակ:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի շուրջ անվտանգության միջոցները խստացվել են:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել է ավտոմեքենա: Պաշտոնական տվյալներով` զոհվել է 13 զինվոր, 55-ը վիրավորվել են: