Ստամբուլի ահաբեկչության հեղինակ մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է: Աս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դեպքի վայրից վերցված նմուշների ԴՆԹ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրեն պայթեցրած մահապարտներից մեկը Թուրքիայի քաղաքացի, 20ամյա Բուրաք Յավուզն է:
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10ին ահաբեկչություն է իրականացվել:
Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Երկրորդ պայթյունը մահապարտն իրականացրել է ինքն իրեն պայթեցնելով:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 44 մարդ, վիրավորվել` 155 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ»խմբավորումը: