Թուրքական Կայսերիում ավտոբուս է պայթել
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/Untitled-1-6.jpg)
Թուրքիայի կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, պայթել է ավտոբուս:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ և շտապօգնության մեքենաներ: Խոսվում է վիրավորների և զոհերի մասին: Ավտոբուսում եղել են նաև զինվորներ:
Թուրքական «Դողան» գործակալության Կայսերիի ներկայացուցիչը դեպքի վայրից հայտնել է, որ կատարվածը ահաբեկչության տպավորություն է թողել: