Բքի պատճառով գազասարքեր են խափանվել
Tsayg.am. Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով վերջին շրջանում ավելացել է ներտնային ծառայության աշխատակիցների կողմից տնայցերի թիվը: Նախորդ տարիների համեմատ խախտումների թիվը թեև նվազել, սակայն փոխարենը աճել է այն բնակիչ-բաժանորդների թիվը, ովքեր մեկ անգամ զգուշացվելուց հետո կրկնում են միևնույն խախտումը: Դրանք հիմնականում կապված են ազդանշանային սարքավորուների հետ: Հաճախակի ներտնային ծառայության աշխատակիցները` մտնելով բնակարան ազդանշանային համակարգը գտնում են անջատված վիճակում: Բնակիչ-բաժանորդներին կոչ է արվում զգոն լինել, հատկապես ուժեղ քամիների ժամանակ չօգտագործել գազասարքերը, հետևել ներտնային ծառայության աշխատակիցների բոլոր հրահանգներին: