Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը կլինի զուսպ. հայտնի է ՀԱԿ ցուցակի առաջին կին թեկնածուն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որտեղ ամենասպասվածը լինելու է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։ Մեր տեղեկություններով՝ այդ ելույթը շատ զուսպ է լինելու, զերծ կտրուկ ձևակերպումներից և սուր հռետորաբանությունից։

Համագումարը ընտրելու է ՀԱԿ նոր վարչություն, որի մաս է կազմելու «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս ցանկություն ունի ՀԱԿ ցուցակով պատգամավոր դառնալ։ Հայտնի է նաև ՀԱԿ ցուցակի առաջինը․ մեզ հասած տեղեկություններով՝ Տեր-Պետրոսյանը առաջարկել է Մանուշակ Պետրոսյանին, սակայն վերջինս հրաժարվել է և ընտրությունը կանգ է առել Զոյա Թադևոսյանի վրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս