Սամվել Ալեքսանյանը հնգյակում չկա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը զգալիորեն ավելի քիչ հարկ կվճարի, քան անցած տարի: «Ալեքս Գրիգ» ընկերությունը չի ներառվի նույնիսկ խոշորագույն 5 հարկատուների ցանկում:

Երեկ ՊԵԿ խոշոր հարկատուների տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը թվարկել է այն տնտեսվարողներին, որոնք կկազմեն այդ հնգյակը: Դրանք են «Գազպրոմ Արմենիան», «ՀԷՑ»-ը, «Գրանդ Տոբակոն», «Ղ-Տելեկոմը» և «ԱրմենՏելը»: «Ալեքս Գրիգը» անցած տարի վճարել էր 18,2 մլրդ դրամ և հայտնվել 4-րդ հորիզոնականում: Թե այս տարի որքան կվճարի, դեռ չի հայտարարվում, բայց այն, որ շատ ավելի փոքր գումար կվճարի պետբյուջե, արդեն իսկ ակնհայտ է: Տարեցտարի բյուջե վճարվող հարկերի նվազումը «Ալեքս Գրիգի» դեպքում՝ արդեն հստակ միտում է դառնում:

Միևնույն ժամանակ այս ընկերությունն անընդհատ ընդլայնվում ու նորանոր տնտեսական «բարձունքներ» է գրավում: Անցած տարվա ընթացքում նա չի կորցրել որևէ մոնոպոլիա, շարունակում է վայելել իշխանության ամենաբարձր օղակների հնարավոր ամենամեծ հովանավորությունը: Եվ տարեցտարի հարկերի նվազեցումը կարող է պայմանավորված լինել ընդամենը ստվերի ընդլայնմամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս