Գերատեսչությունների մեծ մասում «պրեմիա» և Ամանորի քեֆ չի լինելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը դեկտեմբերի 8-ի նիստում որոշեց 800 մլն դրամ ուղղել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների պարգևավճարի համար:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության նիստում ասաց, որ Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքները 2016 թվականին չեն կատարվել, ուստի չօգտագործվող գումարներից 800 մլն դրամը առաջարկվում է ուղղել ՊԵԿ համակարգի աշխատակիցներին նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաև Ամանորի տոների կապակցությամբ պարգևատրումներ հատկացնելուն:

«Փաստի» տեղեկություններով` սա լուրջ դժգոհություններ է հարուցել բազմաթիվ գերատեսչություններում, որտեղ արդեն ասել են` «պրեմիա» և Ամանորի քեֆ չի լինելու։ Պետական աշխատողները դժգոհել են, որ տարեվերջին հիմնականում տրվող պարգևավճարներով կարողանում էին Ամանորի ծախսերը հոգալ, իսկ այժմ իրենց ընտանեկան բյուջեները զրկվում են այդ հնարավորություններից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս