Համացանցում ստորագրահավաքով Իսրայելից պահանջում են վերանայել վերաբերմունքը Հայաստանի հանդեպ

«Իսրայելի Հանրապետությունը պետք է պաշտոնապես փոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ» պահանջով ստորագրահավաք է սկսվել www.change.org կայքում: Հայտարարության մեջ նշված է. «Վերջերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ա յդ քայլը համարվում է աջակցություն այն երկրներից մեկին, որը գտնվում է արյունահեղ հակամարտության մեջ:

Այդ հակամարտությունում Ադրբեջանը ագրեսոր է հայ ժողովրդի նկատմամբ, որի Ցեղասպանությունը մինչ այժմ Իսրայելի իշխանությունները չի ճանաչել` ելնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ աշխարհաքաղաքական հարաբերություններից: Իսրայելի Պետությունը` ելնելով իր սեփական անցյալից, բարոյական իրավունք չունի ժխտել այլ ազգի Ցեղասպանությունը»:

Տեսանյութեր

Լրահոս