Բաժիններ՝

«Ստատուս-քվոյի փոփոխությունը պետք է կազմի ԼՂ հակամարտության կարգավորման հիմքը». Իլհամ Ալիև

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Վերջինս ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Լևան Իզորիան վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը այսուհետ ևս զարգանալու է։
Ալիևն իր հերթին գոհունակություն է հայտնել Վրաստանի և Ադրբեջանի միջև տարբեր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, ռազմավարական կապերի զարգացման առնչությամբ։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ Ալիևը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են ստատուս-քվոյի անընդունելիության և դրա փոփոխության մասին, և դա պետք է հիմք կազմի հակամարտության կարգավորման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս