Թրամփի ընկերությունը խզել է Բաքվի հետ պայմանագիրը. CNN
Ինչպես հայտնում է CNN-ը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը housecleaning-ի շրջանակներում (բառացի՝ տան մաքրման աշխատանքներ) խզել է Ադրբեջանի հետ կնքած պայմանագիրը։ Housecleaning-ի շրջանակում խզվել է օտարերկրյա 3 պայմանագիր։
Այս մասին հայտնել է Թրամփի իրավաբան Ալան Գարթենը։ Վերջինս տեղեկացրել է, որ 2 պայմանագիր վերաբերել է Բրազիլիային (Ռիո դե Ժանյերո), մյուսը՝ Բաքվում Trump Luxury Hotel անվանմամբ լյուքս դասի հյուրանոցների կառուցմանը: Դա Թրամփին Ադրբեջանի հետ կապող միակ բիզնեսն էր։
Դեռևս ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ հայտարարվել էր, որ Trump Hotel-ի բացման արարողությունը հետաձգվել է։
Այդ որոշման արդյունքում Ռիո դե Ժանեյրոյում չի կառուցվի 5 շինություններից բաղկացած հյուրանոցային համալիր։
Ըստ CNN-ի՝ Թրամփին է պատկանում ավելի քան 500 ընկերություն։ Դա ներառում է մոտավորապես 150 բիզնեսներ 25 օտարերկրա պետություններում, ներառյալ՝ Թուրքիայում, Քաթարում և Սաուդյան Արաբիայում։
Թրամփը նախօրեին կայացած մամլո ասուլիսում հայտարարել էր, որ իրեն հեռու է պահելու բիզնեսներից, հենց ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։
Դրանից հետո նա գրառում էր կատարել Twitter-ում՝ նշելով, թե պլանավորում է իր բիզնեսները փոխանցել իր երեխաներին մինչ նախագահի պաշտոնն ստանձնելը։
«Ես կհեռանամ իմ բիզնեսներից մինչև հունվարի 20-ը, այդպիսով ես կկարողանամ ողջ ժամանակս կենտրոնացնել նախագահության վրա»,- գրել էր Թրամփը Twitter-ում։