«Պալմիրան գրավվեց միջազգային կոալիցիայի և Սիրիայի բանակի գործողությունների անհամաձայնության պատճառով». Պուտին
Պալմիրայի անկումը միջազգային կոալիցիայի և սիրիական բանակի գործողությունների չհամաձայնեցման հետևանք էր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններից հետո։ Այս մասին հայտնում է TASS-ը։
«Այն, ինչ տեղի է ունենում Պալմիրայում, այսպես կոչված միջազգային կոալիցիայի, Սիրիայի իշխանությունների, Ռուսաստանի միջև չհամաձայնեցված գործողությունների հետևանք է։ Ես բազմիս եմ խոսել այն մասին, որ ահաբեկիչների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է միավորել ջանքերը»,- ասել է Պուտինը։
Պուտինի խոսքով՝ «Պալմիրայի հետ կապված հարցը զուտ խորհրդանշական է, ինչ վերաբերում է ռազմաքաղաքական նշանակությանը, այդ իմաստով Հալեպն անհամեմատ կարևոր թեմա է»։