Բաժիններ՝

«Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցությունը տարածաշրջանում կայունության ամրապնդման երաշխիք է». Լևան Իզորիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Ինչպես նշվում է, կողմերը հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության կարևորությունը։

«Մեզ համար կարևոր նշանակություն ունի, որ Վրաստանը, ի դեմս Ադրբեջանի, հուսալի հարևան ունի։ Մեր ժողովուրդների միջև բազմադարյա, բարիդրացիական հարաբերությունները և ռազմավարական համագործակցությունը տարածաշրջանում կայունության ամրապնդման երաշխիք են»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը՝ ընդգծելով, որ պաշտպանության ոլորտում ակտիվ դինամիկա է գրանցվել, ինչն արտահայտվում է համագործակցության երկկողմ ու եռակողմ ձևաչափերում։

Լևան Իզորիան հանդիպում կունենա նաև Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս