Բաժիններ՝

Դատարանը կալանք է դրել ՌԴ նախկին նախարար Ուլյուկաևի գույքի վրա

Մոսկվայի Բասմաննի դատարանը կալանք է դրել ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի գույքի վրա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը։

Անձամբ Ուլյուկաևը, որը մեղադրվում է 2 մլն կաշառք վերցնելու մեջ, գտնվում է տնային կալանքի տակ։

«Դեռևս նոյեմբերի 29-ին դատարանը կալանք է դրել նրա 10 հողատարածքների և Սմոլենսկի մարզում գտնվող տան վրա»,- հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևան։

Հայտնի է, որ Ուլյուկաևը հայտարարագրել է 12 հողատարածք՝ ընդհանուր 11 հազար քմ մակերեսով, 1 բնակելի տուն, 1 առանձնատուն։ Եվս 5 հողատարածք, որը գտնվում է Ղրիմում և 1 բնակելի տուն, նշված են նրա կնոջ հայտարարագրում։

Ուլյուկաևը դատարանի վճռով տնային կալանքի տակ կգտնվի մինչև 2017թ. հունվարի 15-ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ կաշառք վերցնելու մեղադրանքով։ Ուլյուկաևը չի ընդունում իր մեղքն ու տեղի ունեցածն անվանում է սադրանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս