Բաժիններ՝

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Բեռնի Սանդերսը չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել

Բժիշկները ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի նախկին թեկնածու Բեռնի Սանդերսի դեմքից ոչ մեծ չարորակ ուռուցք են հեռացրել, հաղորդում է Associated Press գործակալությունը։

Ինչպես հայտնել են Սանդերսի գործընկերները, նրա այտին առաջացել էր բազալ բջջային կարցինոմա։ Այդ հիվանդությունը պատկանում է մաշկի նորագոյացությունների առավել տարածված չարորակ տիպին։

1-ժամվա վիրահատությունից հետո Սանդերսը վերադարձել է աշխատանքի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս