Բաժիններ՝

Էրդողանը Հալեպի հարցը քննարկել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ քննարկել է Սիրիայի Հալեպ քաղաքում ստեղծված իրավիճակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

«Եթե մենք ցանկանում ենք լուծել սիրիական խնդիրը, պետք է վերահսկողություն սահմանվի Հալեպի վիճակի նկատմամբ։ Ես հեռախոսային մի քանի զրույց եմ ունեցել հարգելի Պուտինի և Գուտյերեշի հետ։ Ես խոսել եմ Մերկելի հետ, նա հայտնել է ցանկացած օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։ Երկար զրույց եմ ունեցել Օբամայի հետ, մենք քննարկել ենք ոչ միայն Սիրիան, այլև Իրաքը»,- հայտարարել է Էրդողանը Անկարայում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս