Բաժիններ՝

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ  ճանապարհահատվածը:

Ախուրյանի, Մարալիկի, Աշոցքի, Աբովյանի, Մարտունու, Դիլիջանի,  Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել  խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:

ՀՀ միջպետական և հանրապետական մյուս ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս