«Հայաստանը պետք է խստացնի նաև Մինսկի խմբի համանախագահների հետ տարվող աշխատանքը»

Նոր ապրիլներ կանխելու լավագույն մեթոդներից մեկը դիվանագիտական դաշտում Հայաստանի գործողությունների հնարավորինս ակտիվացումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով` Հայաստանը պետք է խստացնի նաեւ Մինսկի խմբի համանախագահների հետ տարվող աշխատանքը: «Գալիք տարում բանակցային գործընթացում էական փոփոխություններ չեն գրանցվելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մինսկի խմբի երկու համանախագահ փոխվելու է, եւ արդեն նոր համանախագահներին ժամանակ է անհրաժեշտ լինելու մտնել բանակցային գործընթացի տեմպի մեջ եւ նոր առաջարկություններով հանդես գալ»,- ասաց նա:

«Վստահ եմ, որ եկող տարվա առաջին կեսը քաղաքական տեսանկյունից խաղաղ կլինի»,-հավելեց Հրանտ Մելիք Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ 2016 թվականի սկիզբը, հետո նաեւ ապրիլյան իրադարձությունները  տրամաբանական շարունակությունն էին բոլոր այն զարգացումների, որոնք եղել են 2014  թվականի ամռան ամիսներին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: «Վերջին երկու տարիների բացասական դինամիկան եւ բանակցային գործընթացի, ըստ էության, կասեցումը եւ դադարեցումը բերեցին նրան, որ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին ռազմական ճանապարհով խնդիրը հօգուտ իրենց լուծել` բավական լուրջ նախապատրաստական աշխատանք տանելով, այդ թվում՝ նաեւ դիվանագիտական դաշտում»,-ասաց քաղաքա գետը՝ հավելելով, որ Ադրբեջանի եւ հայկական կողմերի միջեւ որեւէ քաղաքական գործընթաց չկա:

Տեսանյութեր

Լրահոս