Հալեպը՝ արյունալի մարտերից հետո. քաղաքը հավասարվել է հողին
Նախօրեին սիրիական բանակն իր վերահսկողությունը սահմանեց արևելյան Հալեպի նկատմամբ արյունալի գրոհից հետո՝ ընդդիմությանը դուրս մղելով զբաղեցրած թաղամասերից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեկ հայտարարեց, որ Հալեպի ռմբակոծություններն ուղեկցվել են զանգվածային մահապատիժներով։ Նրա տվյալներով՝ Հալեպի չորս շրջաններում կառավարական բանակի զինյալները մահապատժի են ենթարկել քաղաքացիական անձանց. այդ թվում՝ կանանց և երեխաների։ Նա կոչ էր արել հետևել պատերազմ վարելու կանոններին։
Այսօր ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ապստամբները խախտել են հայտարարված հրադադարն ու վերախմբավորվելով գրոհել կառավարական բանակի դիրքերը։
Ասադի զինվորները հետ են մղել հարձակումն ու շարունակել ազատել արևելյան Հալեպի թաղամասերը ապստամբներից։
Վերջին օրերին զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջանները լքել է 6 հազար խաղաղ բնակիչ։
Քաղաքը ավերվել է, ոչնչացվել են բնակելի թաղամասերը, մզկիթները, Հալեպի միջնաբերդը։