Թուրքիան Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի ավելի քան 80 օբյեկտ է ոչնչացրել
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/siria.jpg)
Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակում ոչնչացրել են ահաբեկիչների 84 օբյեկտ Սիրիայի հյուսիսում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ավերվել են ԴԱԻՇ-ի պաշտպանական դիրքերն ու ահաբեկիչների զենքի պահեստները։
Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։