Մինուս 38 կգ՝ 10 ամսվա ընթացքում. ինչպես է նիհարել Քրիստինա Ագիլերան
Երգչուհի Քրիստինա Ալիգերային հաջողվեց ազատվել 38 կիլոգրամից 10 ամիսների ընթացքում։ Պլաստիկ վիրաբույժ Իգոր Գանշինը cosmo.ru-ի հետ զրույցում ասել է, որ 10 ամսում 38 կիլոգրամից ազատվելը զարմանալի չի համարում։
Սկզբնական շրջանում նա բավական գեր է եղել, այդ իսկ պատճառով, ըստ բժշկի, կարելի է ենթադրել, որ առաջին ամսում նա կարողացել է նիհարել 7-9 կիլոգրամով. սա ջրի մեծ մասն է, որին հետևում է մկանային փոքր զանգված և շատ քիչ ճարպ։ «Հետո կարելի է ամսվա ընթացքում ազատվել 4-5 կիլոգրամից՝ առանց առողջությանը վնասելու։ Վերջին ամիսների ընթացքում քաշը կնվազի ճարպի հաշվին։ Կարող է նվազել նաև մկանային զանգվածը, սակայն, եթե այս ամենին գումարենք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այդ կորստից հնարավոր է խուսափել։ Քաշի այս սահուն նվազումը թույլ է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց մաշկին վնասելու։ Երգչուհին բավական երիտասարդ է, և ճիշտ խնամքի դեպքում մաշկը կարող է ինքնուրույն ձգվել անհրաժեշտ չափով։ Ինչ վերաբերում է սննդին, ապա այսպիսի արդյունքի հասնելու համար բավական է դրա կալորիականությունը նվազեցնել 500 կիլոկալորիայով, սննդակարգից հեռացնել «աղբը»՝ արագ սնունդ, սպիտակ ալյուրից պատրաստված մթերք, տրանս-ճարպեր, սպիտակ շաքար, նվազագույնի հասցնել պարզ շաքարի օգտագործումը, շատացնել բջջանյութ պարունակող մթերքի օգտագործումը՝ բանջարեղեն, միրգ։ Սննդակարգը կարող են հագեցնող դարձնել սպիտակուցները՝ միս, ձու, ինչպես նաև ճարպաթթուներով հարուստ մթերքը՝ ձուկ, ընդեղեն, ձիթապտղի և կտավատի ձեթ, ավոկադո։ Չմոռանաք նաև ջուր խմել, քնել 7-8 ժամ, ընդունել վիտամիններ և միկրոէլեմենտներ»։
Ըստ վիրաբույժի՝ մի կողմից՝ հնարավոր է 10 ամսում ինքնուրույն նիհարել 38 կիլոգրամով։ Սակայն երբեմն քաշը կայունացնելուց հետո մնում են տեղային ճարպային կուտակումներ։ Դրանց առկայության դեպքում բժիշկը չի բացառել, որ Ագիլերան կարող էր դիմել նաև վիրահատական միջամտության։ «Ի դեպ, ի հակադրություն գերակայող կարծիքի՝ անհրաժեշտ է նշել, որ լիպոսակցիան նիհարելու արագ միջոց չէ։ Այն ընդամենը հնարավորություն է տալիս կորեկցիայի ենթարկել կառուցվածքի թերությունները։ Ընդ որում, պլաստիկ վիրաբուժության ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս դա անել առանց կտրվելու հիմնական զբաղմունքից, նույնիսկ, երբ խոսքը հանրային գործունեության մասին է։ Մասնավորապես, vaster լիպոսակցիան հնարավորություն է տալիս ազատվել տեղային ճարպային կուտակումներից։ Ճարպը հեռացվում է, միևնույն ժամանակ՝ ձգվում է նաև մաշկը։ Իհարկե, անհրաժեշտ է մի քանի օր հատուկ ներքնազգեստ կրել։ Արդեն 5 օր անց կարելի է 2-3 ժամով հանել այն և երևալ հանրությանը։ Այս միջոցը գրեթե հետքեր չի թողնում մաշկի վրա»։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը