«ՌԴ-ն և Թուրքիան հավատարիմ են Սիրիայի տարածքային ամբողջականությանը». Պեսկով
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/peskov2.jpg)
Ռուսաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր գաղափարներ սիրիական կարգավորման հարցում։ Դա երկրի տարածքային ու քաղաքական ամբողջականությունն է։
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ընդհանուր իդեալներ ունենք։ Մենք քարոզում ենք Սիրիայի տարածքային ու քաղաքական ամբողջականության ընդհանուր գաղափարները, որոնք պետք է երաշխավորվեն»,- հայտարարել է Պեսկովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։