Պետդուման կքննարկի Հայաստանի հետ ՀՕՊ-ի համակարգի մասին համաձայնագրի վավերացման հարցը

Պետդուման դեկտեմբերի 14-ին մտադիր է քննարկել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման հարցը: Փաստաթուղթը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը:

Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագվել էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:

«Հայաստանը միշտ էլ մեր գործընկերն ու դաշնակիցն է եղել կովկասյան տարածաշրջանում: Համաձայնագրի վավերացումը համապատասխանում է ՌԴ-ի պետական շահերին»,- հայտարարել է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի պրոֆիլային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Տեսանյութեր

Լրահոս