Բաժիններ՝

«Մոտ ժամանակներս կարող է տեղի ունենալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ». Լուկաշևիչ

Մոտ ժամանակներս կարող է տեղի ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Այս մասին, ինչպես հայտնում է moscow-baku.ru-ն, հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

Լուկաշևիչը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Համբուրգում «3+2» ձևաչափով չի կայացել, սակայն մոտ ժամանակներս կարող է տեղի ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը երկու երկրների արտգործնախարարների հետ։

Մեկնաբանելով Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, Լուկաշևիչը նշել է, որ «նախարարական հայտարարությունը ԼՂ հարցով շատ բովանդակային էր ու հեռուն գնացող, դրանում արտահայտված են բանակցային գործընթացի բոլոր հիմնարար սկզբունքները»։

Նրա խոսքով՝ հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա, որը ավելի վաղ չի քննարկվել քաղաքական գործընթացի շրջանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս